ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը՝ Սամվել Անդրուշայի Եփրեմյանը, հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ նա հրավիրվել է Գագիկ Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների շրջանակներում. «Վարչությունում Գագիկ Գուրգենի Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին էլ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում դատախազություն էր հրավիրվել նաև Գագիկ Խաչատրյանն ու ընտանիքի անդամները։