Հայտնաբերվել է վարորդի այրված դին. ԱԻՆ

Օգոստոսի 20-ին, ժամը 21:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկը այրվում է. կա արգելափակված քաղաքացի:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1986 թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

«Opel Astra G» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, այնուհետև տեղափոխվել՝ Երևան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել՝ 21:52-ին: Այրվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան. ներսում հայտնաբերվել է վարորդի այրված դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել