Այսօր օգոստոսի 16-ին Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության։
Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Վիրահատությունը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։ Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-նշել է նա։
_____
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 11-ին նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։
օգոստոսի 9-ին Աղվան Հովսեփյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ՝ ԿՏ անգիոգրաֆիա հետազոտության համար։ «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել։
«Այնուհետև պարզվել է, որ դրա պատճառն է հանդիսացել պ-ն Հովսեփյանի մոտ այդ պահին կազմած արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչը՝ 29մմոլ/լ:
Աղվան Հովսեփյանը տառապում է շաքարային դիաբետով, որն ընթանում է ծանր ձևով, որը նաև ըստ մասնագետների կարծիքի՝ կյանքի ու առողջության համար վտանգ է հանդիսանում։ Ըստ բժիշկների՝ հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: