«ռեԱրմենիա»-ն միանում է ՄԱԿ-ի՝ մինչև 2030թ․ Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նախաձեռնությանը

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակը միանում է ՄԱԿ-ի՝ մինչև 2030թ․ Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նախաձեռնությանը։

«ռեԱրմենիա»-ն գիտակցում է, որ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու համար առաջնորդություն ստանձնելու պատասխանատվությունը պատկանում է ոչ միայն ՄԱԿ-ի անդամ երկրներին, այլև՝ դրանց քաղաքացիներին ու կազմակերպություններին: Ուստի հարթակը պարտավորվում է նպաստել Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք կարևոր են համաշխարհային մարտահրավերներին համագործակցաբար դիմակայելու գործում:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որ նպատակ ունի միավորելու աշխարհասփյուռ հայությանը՝ ստեղծելու և իրականացնելու Հայաստանում և Սփյուքում առկա խնդիրները լուծող նախագծեր: Հարթակում ներկայացվող բոլոր նախագծերի համար մենք սահմանել ենք հստակ չափանիշներ, որոնք որոշում են նախագծերի ազդեցությունը Կայուն զարգացման 17 նպատակների վրա․ այսուհետև «reArmenia.com»-ում դրամահավաքի և համագործակցության յուրաքանչյուր նախագիծ անցնելու է ԿԶՆ-ի համապատասխանության մանրակրկիտ ուսումասիրություն: Այս տեղեկատվությունը ներկայացվելու է հրապարակայնորեն՝ նախագծերի էջերում համապատասխան ԿԶՆ պիտակներ տեղադրելու միջոցով:

Այսպիսով, «ռեԱրմենիա»-ն, միանալով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, կնպաստի Հայաստանի սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունությանը ներկա և ապագա սերունդների համար ու կապահովի դրական ազդեցություն նոր մարտահրավերներին դիմակայելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել