Խաչիկ Ղազարյանին առաջարկվել է Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնը

Բարձրագույն դատական խուրհուրդը օգոստոսի 11-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի թեկնածու Խաչիկ Ղազարյանին առաջարկել Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել