Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության նախապատրաստման փուլում պաշտպանության կողմը միջնորդել էր գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի կալանավորումը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 09։30-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել