Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում զննման աշխատանքներն ավարտվեցին․ Լևոն Սարդարյան

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում զննման աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Պայթուցիկ սարքերին վերաբերող ահազանգը կեղծ էր։ Երևանի մետրոպոլիտենը, ինչպես միշտ, առավոտյան ժամը 7:00-ից կսկսի իր աշխատանքը։

Խաղաղ գիշեր մեզ բոլորիս»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել