Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում զննման աշխատանքներն ավարտվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Պայթուցիկ սարքերին վերաբերող ահազանգը կեղծ էր։ Երևանի մետրոպոլիտենը, ինչպես միշտ, առավոտյան ժամը 7:00-ից կսկսի իր աշխատանքը։
Խաղաղ գիշեր մեզ բոլորիս»,-նշել է նա։