Ֆեյսբուքում գովազդվում են հեռախոսների համար ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը, բարելավում աշխատանքը, արագությունը․ Արթուր Պապյան

Ֆեյսբուքում գովազդվում են Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ծրագրեր, որոնք, իբր թե, մաքրում են հեռախոսի աղբը կամ բարելավում աշխատանքն ու ավելացնում արագագործությունը, սակայն իրականում օգտագործում են հեռախոսը գովազդ ցուցադրելու համար։

Այս մասին հայտնում է տեղեկավական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։

«Ստորև տեղադրում եմ այդ ծրագրերից մի քանիսի անվանումները, սակայն դրանք պարբերաբար կարող են փոխվել։ Որպես սկզբունք՝ առհասարակ խուսափեք ֆեյսբուքյան գովազդի հիման վրա անծանոթ հավելվածներ, այդ թվում հակավիրուսային ծրագրեր ու խաղեր տեղադրելուց, եթե համոզված չեք, որ դա վստահելի արտադրողից է։

Junk Cleaner
EasyCleaner
Power Doctor
Super Clean
Full Clean
Fingertip Cleaner
Quick Cleaner
Keep Clean»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել