Մնացել են վերջին դետալները և ես մի քանի րոպեից վերջապես կլինեմ ազատության մեջ: Այս մասին հայտնել է բլոգեր Միկա Բադալյանը:
«Ինձ այսօր դուրս են գրել հիվանդանոցից, բուժումը կշրունակենք հիվանդանոցից դուրս: Վերջնական ազատության մեջ կլինեմ օգոստոսի 5-ից, քանի որ այդ օրը նշանակված է դատական նիստ: Դատական նիստը բաց է, բոլորին հրավիրում եմ, կարող եք նաև առցանց հետևել, քանի որ դա հիանալի շոու է լինելու»,-նշում է նա:
Նշենք, որ հուլիսի 22-ին Միկա Բադալյանի խափանման միջոցը փոխեց գրավով՝ 6 միլիոն դրամ:
Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։
Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։
Տեսանյութը՝ այստեղ: