Կադաստրի կոմիտեն՝ անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ թղթային տեսքով տեղեկանքի մասին (0-ական տեղեկանք)

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ այսուհետ անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ թղթային տեսքով տեղեկանք (0-ական տեղեկանք) Կադաստրի կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Փոխարենը նոր ներդրված ծրագրային ապահովումը հնարավորություն է ընձեռում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում, նոտարական գրասենյակներում առցանց ստուգել անշարժ գույքի գծով առկա հարկային պարտավորությունները և պարտավորության բացակայության դեպքում ինքնաշխատ ձևավորել և դիմումին կից ներկայացվող փաստաթղթերին կցել համապատասխան տեղեկանքը։

Անշարժ գույքի գծով հարկային պարտավորության առկայության դեպքում դիմումատուները կզգուշացվեն այդ մասին և կառաջարկվի համապատասխան դիմում ներկայացնել միայն անշարժ գույքի գծով առկա հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո, այլապես, համաձայն Հարկային օրենսգրքի պահանջի, գործարքից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկասեցվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել