Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ պարեկային ծառայության ոստիկանները հուլիսի 7-ին կանգնեցրել է դատախազ Էդգար Պետրոսյանի վարած ավտոմեքենան: Նշենք, որ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարեկային ծառայության ոստիկանների կողմից Պետրոսյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Iravaban.net-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ նա ազատ է արձակվել:
«Ձերբակալման որոշումն ապօրինի է եղել և հսկող դատախազի որոշմամբ ազատ է արձակվել»,-նշեց նա: