Պարեկները դատախազ Էդգար Պետրոսյանին ձերբակալել, ապա ազատ են արձակել

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ պարեկային ծառայության ոստիկանները հուլիսի 7-ին կանգնեցրել է դատախազ Էդգար Պետրոսյանի վարած ավտոմեքենան: Նշենք, որ նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարեկային ծառայության ոստիկանների կողմից Պետրոսյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Iravaban.net-ի հետ զրույցում  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ նա ազատ է արձակվել:

«Ձերբակալման որոշումն ապօրինի է եղել և հսկող դատախազի որոշմամբ ազատ է արձակվել»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել