Մեծ դժվարություն ունեմ լիարժեք ասելու՝ շնորհավորում եմ մեզ, մեր հասարակությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
«Չեմ կարողանում ասել, որովհետև դա չի լինի ազնիվ այն պայմաններում, որբ մենք տեսել ենք, թե ինչպես սահմանադրական տարբեր արժեքներ ոչնչացվել են։ Տարիներ առաջ մենք չէին պատկերացնի, որ կարող է լինել մի իրավիճակ, որ ՍԴ դատավորներին փոխելու համար, ինչ է թե իրենց դուր չեն գալիս, սահմանադրություն փոխվի։ Դա այն ջրբաժանն է, որ օրվա իշխանությունները գծեցին իրենց և սահմնադրության միջև»,-նշեց պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ ժամանակին սահմանադրական իրավունքում հետաքրքիր բանավեճ կար, որի սկիզբը դրել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը․ «Ձևակերպումը հետևյալն էր, որ մենք ունենք, բայց սահմանադրականության առկայության խնդիրներ ունենք։ Մենք ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն։ Մենք ունենք պառլամենտ, բայց չունենք պառլամենտալիզմ»։
Պատգամավորը նշում է, որ Սահմանադրությունն իր էությանը, առաքելությանը, նպատակին այլևս ոչ մի կերպ չի ծառայում։
«Սահմանադրական դատարանի ապագա կազմի հարցում մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Սահմանադրական խնդիրներ միշտ էլ եղել են։ ՍԴ-ի տարբեր տարիների որոշումները այդ խնդիրների լուծման բանալիներն են եղել ու այդպես էվոլուցիոն ճանապարհով միշտ գնացել ենք առաջ, բայց այսօրվա ՍԴ-ն սահմանադրության գերակայության ֆունկցիայից հեռացել է, սահմանադրությունից է հեռվացել ՍԴ-ն։ Ես կարող եմ օրինակ բերել, դա Քրեական օրենսգրքիր ծանր վիրավորանքի հոդվածն է, դա անհամատեղելի էր սահմանադրության հետ, բայց ՍԴ-ն որոշեց, որ այն համատեղելի է։ Ունենք սահմանադրական խորը ճգնաժամ, որը հաղթահարելու համար պետք է հեռանան օրվա իշխանությունները, բայց սահմանադրական ճգնաժամը չի վերանա, տիտանական աշխատանք կա անելու»,-իր խոսքը եզրափակեց Արամ Վարդևանյանը։