Սա այն է, ինչ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադարձավ այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում տեղի ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպմանը:

«Այդ հանդիպման ժամանակ Բայրամովը հայտարարել է, որ պատերազմից հետո Ալիևն իր մեջ խիզախություն ունեցավ ու Հայաստանին առաջարկեց հաշտության պայամանագիր կնքել՝ այդ ուղղությամբ ներկայացնելով առաջարկներ: Ըստ Բայրամովի՝ իրենք Հայաստանին առաջարկել են խաղաղության հասնելու օրակարգ և հաշտության հասնելու պայամանագիր: Սա այն է, ինչ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է մեր ժողովրդին: Ի պատասխան Ադրբեջանում հնչեցրածի, այս հրապարակից մենք հստակ ասում ենք, որ իրենց առաջարկած կետերն ու խաղաղության հասնելու ձգտումը, դա խաղաղաության օրակարգ չէ, այլ՝ Հայաստանին կապիտուլյացիոն օրակարգ պարտադրել է, որը մեր ժողովրդի համար անընդունելի է: Ադրբեջանի առաջարկած հաշտության պայամանագիրը և խաղաղության հասնելու սկզբունքները չեն կարող տարածաշրջանում խաղաղություն բերել՝ չհարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Առանց Արցախի անկախության կարգավիճակի ցանկացած լուծում տարածաշրջանում բերելու է անկայունթյուն, հայաթափում ու ցեղասպանություն»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ դա այն օրակարգն է, որով Ալիևը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ և խաղաղության այդ կետի տակ փորձում է Արցախը տանել էթնիկ զտման:

«Այդ օրակարգը սպասարկում է նաև Նիկոլը: Ուստի հայտարարում եմ, որ Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն անընդունելի է հայ ժողովրդի կողմից և առոչինչ է: Ուզում եմ շեշտել, որ մենք ձգտում ենք խաղաղության, բայց դա չպետք է լինի Արցախի էթնիկ զտման գնով»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել