Ստեփանակերտ անվան դեղին ընդգծումը հանվել է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից

«Ստեփանակերտ» անվան դեղին ընդգծումը հանվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում հրապարակված քարտեզից: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Մենք նկատել ենք և Խաղաղապահ զորակազմի մեր գործընկերների հետ այդ մասին արդեն խոսել ենք և նշել, որ ընդգծման հեռացումը քարտեզից որոշակի անհնագստության պատճառ է դարձել: Բայց բնակավայրը որպես էդպիսին մնում է, ուղղակի պետք է քարտեզին ավելի ուշադիր նայել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իրենք դա նկատել են հունիսի 21-ին:

https://radar-bucket.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/062222c148205cc09b4a6e9ac9a8424771acbf.jpg
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել