Պաշտոնանկություն և նոր նշանակում՝ Վահե Ղազարյանի հրամաններով

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հունիսի 21-ի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։

Այս մասին Iravaban.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել