Ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի արած երկու հայտարարությունների մասին․ Իշխան Սաղաթելյան

Ուզում եմ խոսել երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած երկու հայտարարությունների մասին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյան ասաց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը մեզ համար ընդունելի է։

Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չի Արցախի Ադրբեջանի կազմում լինելուն։ Այսօր Ալիևը ասել է, որ Արցախի կարգավիճակի մասին չխոսելու պայմանավորվածություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ազգային ժողովի այն նիստը, որից իշխող խմբակցությունը փախավ, դրա պատասխանն այսօր տվեց Ալիևը։ Երբ մենք ամիսներ շարունակ ասում էինք, որ Նիկոլն ու Ալիևը երկիրը կտոր-կտոր հանձնելու պայամանավորվածություն ունեն, մարդիկ չէին հավատում։ Կարծում եմ գոնե այսօրվանից հետո  բոլոր այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ջրբաժանի այդ հատվածում են կհասկանան, որ դավաճանի հետ պատասխանատվություն են կրում»,- ասաց նա։

Վերջինս նշեց, որ հունիսի 18-ին նախատեսված համապետական հանրահավաքի ժամանակ մանրամասն կներկայացնեն, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո իրենք ինչպես են պատրաստվում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել