Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանի հրավիրած ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյանը փողոցը՝ Գլխավոր դատախազության մոտ։ Iravaban.net-ի լրագրողը հայտնում է, որ ոստիկաններին Վարդևանյանը հայտնել է, թե 5 րոպեով են փակել։
Ընդդիմադիրները հայտնել են, որ դրանից հետո պատրաստվում են երթով շարժվել Ֆրանսիայի հրապարակ, որտեղից նախորդ օրը հեռացրել են վրանները։