Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները 5 րոպեով փողոց են փակել

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանի հրավիրած ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյանը փողոցը՝ Գլխավոր դատախազության մոտ։ Iravaban.net-ի լրագրողը հայտնում է, որ ոստիկաններին Վարդևանյանը հայտնել է, թե 5 րոպեով են փակել։

Ընդդիմադիրները հայտնել են, որ դրանից հետո պատրաստվում են երթով շարժվել Ֆրանսիայի հրապարակ, որտեղից նախորդ օրը հեռացրել են վրանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել