Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հունիսի 11-ին Վերին Լարսում հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։
Իրավիճակը Վերին Լարսում անհապաղ լուծում է պահանջում, քանի որ բեռնատար տրանսպորտային միջոցները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-ից 30 օրում։ Դրանք ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ռուսական ընկերություններին և սպառողներին։ Իրավիճակն էլ ավելի կբարդանա՝ հաշվի առնելով, որ արդեն սկսվել է բերքի սեզոնը։
Գործընկերոջս հետ ուշադրության կենտրոնում ենք պահելու խնդրի լուծման ընթացքը»,- գրել է նա: