Ոչ մեկ չի արգելում մոլորեցնել սպառողներին՝ ազատ գործում են․ Բաբկեն Պիպոյանը՝ զեղչերի վերաբերյալ գովազդների մասին

Սննդի անվտանգության փորձագետ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակցիա, զեղչ, աննախադեպ…

Ընկերություններն արդեն «զեղչերի» մասին գովազդային հոլովակներ ավելի շատ են նկարում, քան բուն իրենց բրենդի:

Նկարում են, որովհետև ոչ մեկ չի արգելում մոլորեցնել սպառողներին՝ ազատ գործում են: Նախորդ տարվա վերջին, թվում էր, թե խնդիրը վերջապես կլուծվի: ՄՊՀ (Մրցակցության պաշտպանության հանձնաժողով)-ն օրենսդրական կարգավորումներ էր մշակել: Բավական ակտիվ էլ քննարկումներ նախաձեռնեցին, թե բիզնեսի, թե սպառողական շահերը ներկայացնող կառույցների հետ: Խնդրում էին արագ կարծիք տալ, որ արագ տանեն ԱԺ՝ խնդիրը լուծվի:

Ամեն ինչ կարող էր այլ լիներ, եթե չլիներ էկոնոմիկայի նախարարությունը ու չորոշեր, որ իրենց ոլորտն է, իրենք կմշակեն: Հերիք չի իրենց անելիքը չեն անում, դեռ մի բան էլ խանգարում են, որ մյուսներն անեն՝ խանդում են «վիդիտե լի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել