Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է. ԱՆ-ն միջադեպից տուժածների մասին նոր տվյալներ է հայտնել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:

Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանության աշխատակիցները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել