Կան տասնյակ հոսպիտալացված ոստիկաններ, որոնք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել նետված քարերից և այլ առարկաներից. Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր գործընկերների, թիմակիցների հետ ԱԺ գալուց խուսափած Իշխան Սաղաթելյանը հրահրեց ցուցարարներին գնալ ակնհայտ հակաօրինական, սադրիչ ու դատապարտելի գործողությունների։

Նրա՝ «կանայք ու երեխաները մի կողմ գնան, մեր առաջ փակ փողոց չկա, մենք գնում ենք ԱԺ» կոչից հետո ցուցարարները սկսեցին հրել, հարվածել, քարեր ու այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։

Կան տասնյակ հոսպիտալացված ոստիկաններ, որոնք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել նետված քարերից և այլ առարկաներից։

Անտարակույս է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Իշխան Սաղաթելյանը և մյուս առաջնորդները»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանության աշխատակիցները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել