Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հպարտ եմ, որ նրանց նման ընկերներ ու որդի ունեմ: Նրանք ամուր են, գաղափարական ու պայքարից չեն հրաժարվի, առայժմ այն կշարունակեն ճաղերի ետեւից… Մահվան ու թշնամու աչքերի մեջ նայածները չեն ընկրկում: Փոքրոգիներն են նահանջում ու խայտառակվում: Գնում ենք առաջ, նոր օր, նոր պայքար, որ ունենանք Հայաստան առանց նիկոլ: Այդ պայքարից նահանջ չկա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:Մեղադրյալներից հինգը կալանավորվել էին:
Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ դատարանը որոշել է նշված 5 հոգու նմակտմամբ կիրառված կալանավորման մասին որոշումը անփոփոխ թողնել:
![Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/285683830_10223951159219169_4952502044042569004_n.jpg?_nc_cat=111&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=uBEOooC9ULgAX_om842&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AT9CqD6xsdd8yeAC7yECoFbXkA1YdJmatsfBmri7_K_n_Q&oe=629DE17D)