Յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց. Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ,

հիշեցնում եմ, որ կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը։ Բոլոր մանրամասները և դիմելու ուղեցույցը՝ այստեղ:

Ինչ վերաբերում է առարկայական ուղեցույցներին, ապա հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման կարգի համաձայն, յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

Կարգի հղումը՝ այստեղ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել