Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան

«Իրենք ով են, որ կանչեն կամ օրակարգ ձևավորեն»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօրվա իր հայտարարությունը՝ «որ ասում են՝ կանչում ենք, չեն գալիս՝ էդ հրաշալի հնարավորությունն իրենք կունենան մեզ հանդիպելու» շատերի մոտ տարընթերցումների առիթ է տվել, կարծում են, որ այսօր ընդդիմադիր պատգամավորները գնալու են Ազգային ժողով։

Նա նշեց, որ այսօր իրենց տված մանդատը պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։

«Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևս մեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով, ինչ օրակարգով, հիմա հայտարարում եմ՝ դե տղա են, թող գան։

Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,- ասաց Սաղաթելանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել