Փախստականների սեփականության իրավունքը

Ապաստան հայցողները և փախստականները շարժական գույքի ձեռքբերման, տեղափոխման, անշարժ գույքի վարձակալության հետ կապված, ինչպես նաև գույքային այլ իրավահարաբերություններում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նույն իրավունքներից:

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման, տնօրինման, տիրապետման, օգտագործման, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված իրավահարաբերություններում արժանանում են ոչ պակաս բարեհաճ վերաբերմունքի, քան այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա քաղաքացիների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել