Կրկեսի վերածված խորհրդարանական ընդդիմություն կա՜․ Արփինե Դավոյան

ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում տեղի Է ունենում Եվրոպայի բռնցքամարտի առաջնություն` մեծ սպորտային տոն և բարձրակարգ միջոցառում։Հայաստանում են գտնում մարզիկներ, հյուրեր, բռնցքամարտի սիրահարներ աշխարհի տարբեր երկրներից։

Այնինչ այդ ժամ, զուգահեռ իրականությունում, Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ վաղը առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր։

Խայտառակվել մինչև վերջ, փորձել երկրի վերաբերյալ վատ տպավորություն ստեղծել օտարերկրյա հյուրերի մոտ, շրիշակի մակարդակի կոչերով վազվզել այս ու այն կողմ։

Կրկեսի վերածված խորհրդարանական ընդդիմություն կա՜»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել