Վաղաժամկետ կդադարեցվեն Թալին համայնքի ավագանու լիազորությունները

Կառավարությունը մայիսի 12-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները:
  2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը։

Նշվում է, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն:

Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի №44-Ա որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.

1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ.

2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ.

3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,

4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:

Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու թիվ 02-Ա որոշումը, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:

Փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել