Դիվանագիտական իմունիտետ

Դիվանագիտական հարաբերությունների մասի Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը և աշխատակիցները օգտվում են իմունիտետներից և արտոնություններից:

Իմունիտետ ‹imunitus› լատիներեն նշանակում է ազատվել ինչ-որ բանից:

Վիեննայի կոնվենցիայի համաձայն` դիվանագիտական գործակալի անձն անձեռնմխելի է: Նա ենթական չէ ձերբակալման կամ կալանքի: Նստավայր պետությունը պարտավոր է նրան վերաբերվել հարգանքով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու նրա անձի, ազատության կամ արժանապատվության հանդեպ որևէ ոտնձգություն:

Դիվանագիտական ներկայացուցչության շենքը, տարածքը և ներկայացուցչության ղեկավարի նստավայրը անձեռնմխելի են:

Նշենք նաև, որ անձեռնմխելիությունը տարածվում է դիվանագիտական ներկայացուցչություններում և նստավայրում գտնվող պաշտոնական փաստաթղթերի, արխիվների, թղթակցության և փոխադրամիջոցների վրա:

Ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների փոխադրամիջոցները ևս օգտվում են հատուկ կարգավիճակից` ունենալով տարբերակիչ նշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել