Բռնված քաղաքացիներից մեկն ասել է՝ կարմիր բերետները շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։

Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել