Եվրոպական միության պաշտոնական լեզուները

«Հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական Միության խարտիայում հատուկ ընդգծված է, որ «Միությունը հարգում է մշակութային, կրոնական և լեզվական բազմազանությունը»:

Նշված բազմազանության կարևոր դրսևորում է նաև այն կանոնը, որի համաձայն Միության իրավական համակարգի աղբյուրները և կանոնները պետք է հրատարակվեն և կիրառվեն կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների ժողովուրդների լեզուներով:

Այս կապակցությամբ 1958 թվականին Եվրոպական տնտեսական համայնքի հրատարակած առաջին աշխատակարգում որպես պաշտոնական լեզու ճանաչվեցին բոլոր անդամ պետությունների լեզուները: Պետք է նաև նշել, որ պաշտոնական լեզուները քիչ են անդամ պետությունների թվից, քանի որ նրանից մի քանիսը, ինչպես օրինակ Ավստիան և Գերմանիան, ունեն մեկ ընդհանուր լեզու:

Համայնքը մինչև վերջին ընդլայնումները, ուներ 11 պաշտոնական լեզու: Դրանք էին` գերմաներեն, անգլերեն, դանիերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ֆիններեն, հունարեն, իտալերեն, նիդերլանդերեն, պորտուգալերեն, շվեդերեն: Սա նաև նշանակում է, որ նշված 11 լեզուներով հիմնադիր պայմանագրերի բոլոր տարբերակները հանդիսանում են պաշտոնական: Կանոնագրերը և ընդհանուր բնույթի այլ ակտերը խմբագրվում են 11 պաշտոնական լեզուներով:

Սակայն, անհրաժեշտ է նաև իմանա, որ ԵՄ վերջին ընդմալումից հետո (Լիտվա, Լատվիա, Չեխիա և այլն) պաշտոնական լեզուների քանակն իհարկե ավելացավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել