«Արդյունավետ երեկո»․ Շառլ Միշելի գրառումը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո

Արդյունավետ երեկո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա նշել է, որ հանդիպումն ունեցել է կոնկրետ և շոշափելի արդյունքներ․ «Ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա աշխատելու պարտավորություն, որը կլուծի բոլոր խնդիրները»,-նշել է Միշելը։

Ավելի վաղ հայտարարություն տարածել նաև ՀՀ կառավարությունը, որում նշված է, որ

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ եռակողմ հանդիպումը նախատեսվածից ավելի երկար է տևել՝ շուրջ 5 ժամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել