Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը կվարի Առուշ Առուշանյանը

2022թ․ապրիլի 5-ին, ժամը 14-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը, կվարի համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկման, տուգանքի՝ 700 հազար դրամի չափով և ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց և սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։

Առուշանյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել