Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Մարտի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: