400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ. ԱԻՆ

Մարտի 15-ին, ժամը 16։55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել