«Քաղաքացիական պայմանագրի»` ՀՀ նախագահի թեկնածուի կենսագրությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։

Իրավաբան․net-ը ներկայացնում է թեկնածուի կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1959 թ. ապրիլի 22, Սիսիան:

Կրթություն

1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:

Աշխատանքային գործունեություն

1982-1989 թթ. – «Հրազդանմաշ» ձեռնարկություն

1989-1992 թթ. – «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ

1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր

1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ)

1995-1999 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

1996-1998 թթ. – ՀՀ նախագահի խորհրդական

2000 թ. – «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ

2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ

2006 թ. – «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ

2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ

2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել