Որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում․ սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Գորայք-Ծղուկ, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել