Նշված հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 3-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Էրեբունի վարչական շրջան՝ Խ.Դաշտենցի, Նոր Արեշի 45 փողոցներ և Նուբարաշենի խճուղի,

• Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 8, 10, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փողոցի 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել