Ամբաստանյալի մեղսունակության հարցի քննարկումը

Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել ևս մեկ անգամ:

Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել