ՀՀ հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը:
Ըստ հիշյալ հոդվածի՝ հանգստի համար նախատեսված հողերի կազմի մեջ են մտնում հանգստյան տներով, պանսիոնատներով, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտներով, զբոսաշրջության բազաներով, մշտական ու վրանային, ձկնորսական և որսորդական տնակներով, մանկական զբոսաշրջիկ կայաններով, զբոսաշրջիկ պարկերով,անտառապարկերով, ուսումնազբոսաշրջային արահետներով, մանկական ու սպորտային ճամբարներիտեղանշված անցուղիներով և նմանօրինակ այլ օբյեկտներով զբաղեցված հողամասերը: Ինչպես նաև, հողամասերի այն հատվածները, որոնցով անցնում են ուսումնազբոսաշրջային արահետները և տեղանշված անցուղիները, առանձնացվում են դրանց սեփականատերերի, օգտագործողների համաձայնությամբ` որպեսսերվիտուտ և օգտագործվում են սերվիտուտի կարգավիճակով:
Նշենք նաև, որ հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը: