Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանի`Արա Վ.-ի և Էրիկ Ց.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իրար հետ, մուտք են գործել Բաշինջաղյան փողոցի 188/6 հասցեում գտնվող “Սթար” սուպերմարկետ, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր արժողության վիսկիներ` պատճառելով ընկերությանը զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, մեկ այլ ժամանակ նորից մուտք գործելով նույն սուպերմարկետ՝ գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կոնյակներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: