«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ծրագրային օգնականի աշխատանքի համար հայտարարված թափուր աշխատատեղի մասին։
Պաշտոն՝ Ծրագրային օգնական
Աշխատանքային վայրը՝ Երևան
Աշխատանքի սկիզբը՝ 01.01.2022թ․
Դրույքը՝ 0.75
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-17:00
Նկարագրություն՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ծրագրային օգնականի թափուր տեղի համար փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
- ԻՀԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի և գործունեության ուղղություններով կատարվելիք աշխատանքներում կազմակերպության նախագահի և ծրագրի ղեկավարի հանձնարարությունների կատարում, հանդիպումների կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում,
- միջոցառումների կազմակերպում.
- ծրագրերի և գործողությունների վերաբերյալ ԻՀԱ կայքի համար նյութերի պատրաստում.
- ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ.
- բարձրագույն կրթություն կամ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի առավելություն․
- հաշվետվություններ, զեկույցներ, ներկայացումներ և այլ աշխատանքային փաստաթղթեր կազմելու հմտություններ,
- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
- թիմում աշխատելու կարողություններ.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
Աշխատանքային փորձ չի պահանջվում, սակայն դրա առկայությունը կդիտվի առավելություն։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Ծրագրային օգնական»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ փուլ անցած դիմողները կհրավիրվեն հարցազրույցի։
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության http://armla.am/պաշտոնական կայքում: