«Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է բաժանորդներին․ «Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայությունները լիովին հասանելի են:
«Վիվա-ՄՏՍ»-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար»,-նշվում է հայտարարության մեջ: