Ներկայացուցչի լիազորությունները

Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`

1) ստորագրելու հայցադիմումը.
2) գործը հանձնելու արբիտրաժային տրիբունալին.
3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
5) փոխելու հայցային պահանջների չափը.
6) կնքելու հաշտության համաձայնություն.
7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).
8) բողոքարկելու դատական ակտը.
9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:
Նշված հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել