Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանումու սկսվեց Լևոն Խաչատրյանին և Օգսեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը: Վերջիններս մեղադրվում են ուրիշի գույքի գաղտնի հափշակության համար:
Ամբաստանյալները, նախնական համաձայնության գալով, մուտք են գործել Բաշինջաղյան փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետ, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր արժողության վիսկիներ` պատճառելով ընկերությանը զգալի չափերի գույքային վնաս:
Բացի հիշյալ հափշտակությունը, մեկ այլ անգամ նորից մուտք գործելով նույն սուպերմարկետը գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կոնյակներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել :
Տեղեկացնենք, որ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելը ստորագրությունը չհեռանալու մասին:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Օգսեն Մանուկյանը չէր ներկայացել դատարան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:
Իրավաբան.net