Գողություն «Սթար» սուպերմարկետից

Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանումու սկսվեց  Լևոն Խաչատրյանին և Օգսեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը: Վերջիններս մեղադրվում են ուրիշի գույքի գաղտնի հափշակության համար:

Ամբաստանյալները, նախնական համաձայնության գալով,  մուտք են գործել Բաշինջաղյան փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետ, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր արժողության վիսկիներ` պատճառելով ընկերությանը զգալի չափերի գույքային վնաս:

Բացի հիշյալ հափշտակությունը, մեկ այլ անգամ նորից մուտք գործելով նույն սուպերմարկետը գաղտնի հափշտակել են տարբեր արժողության կոնյակներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել :

Տեղեկացնենք, որ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելը ստորագրությունը չհեռանալու մասին:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Օգսեն Մանուկյանը չէր ներկայացել դատարան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել