Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է․
«Կոչ եմ անում ԱԺ նախագահությանը ուշադրություն հրավիրել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված գերիների և անհետ կորածների ծնողների պահանջի վրա։
Իշխող խմբակցությունը իշխանության է եկել քաղաքացուն ուղղված «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, հիմա եկել են երկրի տերերը և պահանջում են պատասխանատվություն և պարզաբանումներ։
Առաջարկում եմ հրավիրել անհետ կորածների և գերիների ծնողներին և թեկուզ դռնփակ ֆորմատով պարզաբանել իրավիճակը։
Լռությունը լավագույն միջոցը չէ․ լռությամբ ավելի ենք սրում առանց այդ էլ սրված իրավիճակը»։