Հյուսիսային պողոտայում աղբարկղների մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ոստիկանություն

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 10:53-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում, «Հին Էրիվանի» հարևանությամբ տղամարդու դի կա: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել  օպերատիվ խումբ և նշված հատվածում հայտնաբերել է տղամարդու դի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել